tert.am: Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողների ծնողները գիշերել են զորամասի դիմաց՝ վրաններում: Այս մասին ասաց անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը:
«Մեզ այդպես էլ ոչ ոք չմոտեցավ, հրամանատարն էլ չեկավ, ասում էր՝ Պաշտպանության նախարարությունում է մինչև ժամը 1-ը: Ստում են, միայն ստում են: Ոչ ոքի չի հետաքրքրում մեր վիճակը»,-ասաց նա:
Տիկին Անահիտն ընդգծեց, որ շարունակելու են նստացույցը, մինչև որևէ սպառիչ պատասխան չլսեն:
«Մեր որդիներին պետք է վերադարձնեն: Ոչինչ չեն անում, մենք ավելին գիտենք, քան իրենք: Պետք է ստիպենք, որ աշխատեն»,-ասաց նա:
comment.count (0)