Շտապօգնությունն այս տարի ստացել է մոտ 60 հազարով ավելի կանչ |shantnews.am|
12:50 - 11 հունվարի, 2021

Շտապօգնությունն այս տարի ստացել է մոտ 60 հազարով ավելի կանչ |shantnews.am|

shantnews.am: «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ ողջ տարվա կտրվածքով իրականացրել են 322 հազար 167 կանչ: 2020 թվականի այդ ցուցանիշը 59 հազար 726 կանչով ավելին է՝ 2019 թվականի համեմատությամբ:

«Մանկական կանչերի թիվը 2020 թվականին բավականին պակասել էր․ 8071 կանչով իրականացրել ենք ավելի պակաս, քան 2019 թվականին: Հիվանդանոց ենք տեղափոխել 3911 հիվանդով պակաս, քան 2019 թվականին», – ասել է Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է կանչերի բնույթին, առաջին տեղում դարձյալ սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերն են, ապա կանչերը՝ սուր շնչառական հիվանդությունների և վնասվածքների համար.

«Ի դեպ, պետք է ասեմ, որ 4068 կանչով ավելի քիչ ենք սպասարկել վնասվածքներով հիվանդների, քան 2019 թվականին: Իսկ սուր շնչառական հիվանդություններով հիվանդները 13 հազար 735-ն էին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել