Ամանորյա օրերին սննդային թունավորումներ չեն եղել. Թագուհի Ստեփանյան |armenpress.am|
15:31 - 11 հունվարի, 2021

Ամանորյա օրերին սննդային թունավորումներ չեն եղել. Թագուհի Ստեփանյան |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականի ամանորյա օրերին Շտապօգնության ծառայությունում սննդային թունավորումներ չեն գրանցվել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Այս տարի Ամանորն անցել է համեմատաբար ավելի հանգիստ, քան անցյալ տարի: Մենք սպասարկել ենք 1 377 կանչով պակաս, քան անցյալ տարի: Ամբողջ կանչերի թիվը կազմել է 6 533, հիվանդանոց է տեղափոխվել 1 204 հիվանդ՝ 453-ով պակաս, քան անցյալ տարի: Մանկական կանչերը, ինչպես նաև հիվանդանոց տեղափոխված երեխաների քանակը նվազել են։ Սննդային թունավորումներ ընդհանրապես չենք ունեցել»,- նշեց Ստեփանյանը:

Նա նաև հավելեց, որ ալկոհոլային թունավորում է գրանցվել 27 հոգու մոտ, որոնցից 20-ը տեղափոխվել են հիվանդանոց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել