Մանվել Գրիգորյանի գործով դատավորը պահանջեց հաջորդ նիստին ապահովել միջազգային փորձագետների ներկայությունը |hetq.am|
10:59 - 09 հուլիսի, 2019

Մանվել Գրիգորյանի գործով դատավորը պահանջեց հաջորդ նիստին ապահովել միջազգային փորձագետների ներկայությունը |hetq.am|

hetq.am։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում նրա պաշտպաններից պահանջեց հաջորդ նիստին ապահովել միջազգային փորձագետների ներկայությունը, որոնք պետք է ներգրավվեն Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննությանը: Դատավորը նշեց, որ փորձագետներին պետք է նախազգուշացնել կեղծ եզրակացություն տալու դեպքում նախատեսվող քրեական պատասխանատվության մասին:

Նշենք, որ Գրիգորյանի նկատմամբ վերը նշված փորձաքննություն նշանակելու որոշումը կայացվել է նախորդ՝ հուլիսի 2-ի դատական նիստի ընթացքում: Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նկատեց, որ մեկ շաբաթ անց դեռևս հանձնաժողով չի ձևավորվել:

 

Այսօրվա դատական նիստի ընթացքում Բաղդասարյանը միջնորդեց կալանքից հանել Գրիգորյանին և վերջինիս ընտանիքին պատկանող գույքի վրա դրված կալանքը, քանի որ այդ ընկերությունները կալանքի որոշմամբ վնասներ են կրում: Նշենք, որ կալանքի տակ է Գրիգորյանի և ընտանիքի ամբողջ գույքը, նրանց պատկանող ընկերությունները հնարավորություն չունեն ընկերության գումարներից վճարել աշխատակիցների աշխատավարձերը:

 

Դատարանը, սակայն, միջնորդության քննությունը հետաձգեց, քանի որ գործի ապացույցները դեռևս հետազոտված չեն:

 

Դատական հաջորդ նիստը հուլիսի 16-ին է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել