Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ազատ առևտրի պայմանագիրը
12:46 - 21 հունվարի, 2021

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ազատ առևտրի պայմանագիրը

Թուրքիան հունվարի 19-ին վավերացրել է Ադրբեջանի հետ ազատ առևտրի պայմանագիրը, որը կնքվել էր 2020թ․ փետրվարի 25-ին Բաքվում։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Անցած տարի Թուրքիայի ու Ադրբեջանի միջև առևտրի ծավալը, ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների, կազմել է 2 միլիարդ ԱՄՆ դոլար, որից Թուրքիայի արտահանումն Ադրբեջան կազմել է 1,7 միլիարդ, իսկ ներմուծումը՝ 300 միլիոն ԱՄՆ դոլար։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել