Բաքուն և Աշխաբադը պայմանավորվել են համատեղ նավթ արդյունահանել Կասպից ծովի վիճելի հատվածում |azatutyun.am|
15:10 - 21 հունվարի, 2021

Բաքուն և Աշխաբադը պայմանավորվել են համատեղ նավթ արդյունահանել Կասպից ծովի վիճելի հատվածում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը և Թուրքմենստանը պայմանավորվել են համատեղ նավթ արդյունահանել Կասպից ծովի վիճելի հատվածում գտնվող «Դոստլուղ» (նախկին «Քյապազ») հանքավայրից։ Ձեռք բերված պայմանավորվածությունների առթիվ այսօր հեռուստակամուրջ են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքմենստանի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը։

90-ականներից ի վեր երկու երկրների ծովային սահմանների միացման կետում գտնվող հանքավայրի նկատմամբ հավակնություններ ունեին թե՛ Բաքուն և թե՛ Աշխաբադը։1997 թվականին Ադրբեջանը հանքավայրի համատեղ շահագործման շուրջ պայմանագիր էր ստորագրել ռուսական «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» ընկերությունների հետ, որը, սակայն, կյանքի չէր կոչվել պաշտոնական Աշխաբադի գործողությունների հետևանքով։

1998 թվականին արդեն Բաքվի բողոքների արդյունքում նույն ճակատագրին էր արժանացել Թուրքմենստանի կառավարության և ամերիկյան Mobil ընկերության միջև կնքված պայմանագիրը։ Մասնագետների գնահատմամբ` հանքավայրում առկա պաշարները տատանվում են 60-ից 70 միլիոն տոննայի միջակայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել