Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսության» նվիրաբերումը հանրային սեփականության վերադարձ է.Նարեկ Բաբայան |aysor.am|
10:36 - 04 հուլիսի, 2019

Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսության» նվիրաբերումը հանրային սեփականության վերադարձ է.Նարեկ Բաբայան |aysor.am|

aysor.am։ «Մենք նամակ էինք գրել դատախազին, որի մասին բարձրաձայնվել է։ Մնացածն արդեն իրավապահ մարմինների քննարկելիքն ու պատասխանելիքն է», լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու փաստին։

«Եթե որևէ խոչընդոտ և առարկելիք չլինի դատախազության կողմից, և մեզ հանձնարարական լինի, պրոցեսին արագ ընթացք տալու որևէ խնդիր չի լինի։ Ես ասել եմ, որ այնտեղ տարբեր բնույթի գույքեր են, տարբեր նշանակություն ունեցող, և ամենաօպտիմալն, ըստ իս, իրենց ֆունկցիաներով մասնատելը և ըստ ֆունկցիաների վաճառելն է։ Օրինակ՝ կա և՛ հյուրանոց, և՛ այգիներ, և՛ ձիարշավարան, և՛ դաշտեր», - ասաց պաշտոնյան՝ գործընթացը որակելով որպես հանրային սեփականության վերադարձ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել