Մեր նպատակն է եղել հայ ռազմագերիների թեման քննարկման առարկա դարձնել ԵԽԽՎ բոլոր հնարավոր մակարդակներում․Ռուբինյան |armtimes.com|
11:43 - 02 փետրվարի, 2021

Մեր նպատակն է եղել հայ ռազմագերիների թեման քննարկման առարկա դարձնել ԵԽԽՎ բոլոր հնարավոր մակարդակներում․Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: Հայկական պատվիրակության նպատակն է եղել հայ ռազմագերիների թեման դարձնել քննարկման առարկա ԵԽԽՎ-ի բոլոր հնարավոր մակարդակներում և կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է։ Մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

«Ի սկզբանե ակնհայտ էր, որ Նավալնիի հարցն է առաջնահերթություն լինելու պատվիրակների կամ պատվիրակությունների մեծամասնության համար, և նույնիսկ դա իմանալով մենք ռազմագերիների քննարկման հարցը մտցրել ենք օրակարգ՝ որպես ևս մեկ միջոց նույնիսկ մերժման դեպքում հարցը քննարկման առարկա դարձնելու համար»,-հավելեց նա։

Հարցին, թե ինչու էր միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ ակցիա իրականացնում, Ռուբինյանը նշեց․ «Պարոն Մարուքյանը ինքն է մեկնաբանել իր ակցիան՝ ասելով, որ որևէ տարբերություն չկա, թե պատվիրակության որ անդամն է ինչ ակցիա անում։ Կա պատվիրակություն, որի տարբեր անդամներ տարբեր գործառույթներ են իրականացնում»։

Պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն էլ հավելեց, որ նախաձեռնությունը Մարուքյանինն էլ եղել, բայց ակցիան միասին են իրականացրել։ «Պետք է միշտ հաշվի առնել, որ անկախ մեր տարաձայնություններից, արտաքին ճակատում մենք միշտ հանդես ենք գալու միասնական, որովհետև խոսքը մեր պետության շահի մասին է, և պետության առջև ծառացած խնդիրները հավուր պատշաճի ներկայացնելու մասին է։ Այստեղ, կարծում եմ՝ քաղաքական հայացքների տարբերությունը շատ ավելի երկրորդական է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել