tert.am: Չինաստանը երբեք չի ձգտել մարտահրավեր նետել կամ զբաղեցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների տեղը աշխարհում և մտադրություն չունի կիսել ազդեցության ոլորտը Միացյալ Նահանգների հետ: Նման տեսակետ է հայտնել Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, երկրի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանը երբեք չի խառնվել ԱՄՆ-ի ներքին գործերին, այդ թվում` ԱՄՆ ընտրություններին, երբեք իր զարգացման մոդելը չի խթանել արտաքին աշխարհում, երբեք չի մասնակցել գաղափարական առճակատմանը, չի փորձել մարտահրավեր նետել կամ գրավել Նահանգների դիրքը, երբեք մտադրված չի եղել բաժանել ազդեցության ոլորտը»,- հայտարարել է պաշտոնյան ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ընթացքում:
Միևնույն ժամանակ, Յան Ցզեչին հստակեցրել է, որ «Չինաստանը և Միացյալ Նահանգները երկու մեծ տերություններ են` տարբեր պատմություններով, մշակույթներով, համակարգերով և որոշ հարցերի շուրջ տարաձայնություններով»:
Նրա կարծիքով` «երկու կողմերն էլ պետք է հարգեն միմյանց պատմական ու մշակութային ավանդույթները, առանցքային հետաքրքրություններն ու խնդիրները, ինչպես նաև միմյանց կողմից ընտրված քաղաքական համակարգն ու զարգացման ուղին»:
comment.count (0)