Հաջողությունը դիվանագիտական դաշտում հայթայթվում է փոքրիկ քայլերի միջոցով․ Վլադիմիր Վարդանյան |armtimes.com|
13:25 - 02 փետրվարի, 2021

Հաջողությունը դիվանագիտական դաշտում հայթայթվում է փոքրիկ քայլերի միջոցով․ Վլադիմիր Վարդանյան |armtimes.com|

armtimes.com: Երբ խոսում են պատվիրակության հաջողության, անհաջողության մասին, նախ պետք է հստակ հասկանանք, որ ԵԽԽՎ-ն չի զբաղվել ռազմագերիների կամ որևիցե այլ սուբյեկտների փոխանակման կամ հայրենադարձման հարցով: Մամուլի ասուլիսի ընթացում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։

«Մենք 47 անդամ պետություն ունենք Եվրոպայի խորհրդում, և ամեն մեկը գալիս է իր օրակարգով: Ինչքանով քո օրակարգը կլինի հոգեհարազատ մնացածների համար՝ պայմանավորված է քաղաքական կոնյունկտուրայով, որը ձևավորվում է այս կամ այն փուլում»,-ասաց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ դիվանագիտական դաշտում հաջողությունը հայթայթվում է փոքրիկ քայլերի միջոցով։ «Սա ռազմի դաշտ չէ, երբ հաջողությունը կարող է լինել ակներև։ Հաջողությունը դիվանագիտական դաշտում հայթայթվում է փոքրիկ քայլերի միջոցով՝ ելույթ, զեկույց, բանաձև, այնուհետև այդ ամենը կարող է արտացոլվել մասնավորապես Եվորապական դատարանի որոշումներում, նախարարների կոմիտեի շրջանակներում կարող է քննարկվել։ Առանձին առանձին քայլերով կարող ենք ասել, որ որևէ միջոց անհրաժեշտ է, բայց բավարար չէ, բայց միջազգային ճնշումը տարբեր հարթակներում բանեցնելու մեթոդը միակ տարբերակն է՝ Ադրբեջանին հետ վերադարձնել բնականոն միջազգային հարաբերությունների հուն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել