Անկախ ընտրության արդյունքներից իրականացնելու եմ իմ հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը. Թադևոսյան
 |armtimes.com|
16:26 - 09 փետրվարի, 2021

Անկախ ընտրության արդյունքներից իրականացնելու եմ իմ հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը. Թադևոսյան |armtimes.com|

armtimes.com: Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նիստի ընթացքում պատգամավորների բարձրաձայնած տեսակետներին: Որոշ պատգամավորներ նշել էին, որ Թադևոսյանը մի շարք հարցերի խուսափողական պատասխան է տալիս: Այդ հարցերը հիմնականում առնչվում էին քաղաքական գործընթացներին: Պատգամավորները ակնկալում էին թեկնածուից այդ հարցերի վերաբերյալ իրավական գնահատական տալ:

«Ես հասկանում եմ, որ ակնկալիքները շատ են ցանկացած դատավորից, առավել ևս՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուից: Ես հասկանում եմ, որ դուք կուզենայիք լսել շատ կոնկրետ պատասխաններ և այն հարցերը, որոնք դուք հնչեցնում եք, դրանք հասարակությանը հուզող հարցեր են»,-ասաց նա:

Նա ասաց՝ գիտակցում է, որ հարցի պատասխանները կարող են չգոհացնել և դա կարող է ինչ-որ կերպ անդրադառնալ ընտրության արդյունքների վրա: «Անկախ ընտրության արդյունքներից ես իջնելու եմ այս ամբիոնից, հեռանալու եմ այս շենքից և գնալու եմ իրականացնելու իմ հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը և դա ոչ մի կապ չունի ընտրության արդյունքների հետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել