Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերի միաժամանակյա հետքաշում են սկսել սահմանամերձ շրջանում |armenpress.am|
16:21 - 10 փետրվարի, 2021

Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերի միաժամանակյա հետքաշում են սկսել սահմանամերձ շրջանում |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանը եւ Չինաստանը սկսել են զորքերի հետքաշումը երկու երկրների միջեւ վիճելի սահմանամերձ շրջանում: Այդ մասին ասվում Է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

«Հրամանատարական զորքերի մակարդակով բանակցությունների իններորդ փուլի ընթացքում ձեռք բերված փոխհամաձայնությանը համապատասխան, հնդկական եւ չինական զորքերը փետրվարի 10-ին սկսել են Պանգոնգ-Ցո լճի հարավային եւ հյուսիսային ափի առաջնագծում զորքերի պլանային միաժամանակյա հետքաշումը»,-ասվում Է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանյայի հրապարակված հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել