Նավալնիի փաստաբանները դիմում են ներկայացրել Եվրոպային խորհուրդ՝ ՄԻԵԴ-ի չիրականացված որոշման առնչությամբ |tert.am|
21:53 - 13 փետրվարի, 2021

Նավալնիի փաստաբանները դիմում են ներկայացրել Եվրոպային խորհուրդ՝ ՄԻԵԴ-ի չիրականացված որոշման առնչությամբ |tert.am|

tert.am: Ռուս բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի պաշտպանությունը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարներ հանձանաժողովին՝ կապված «Իվ Ռոշեի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման չկատարման հետ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան:

Նրա խոսքով՝ իրենց դիմումը դիտարկվելու է մարտին կայանալիք նիստում: Նրա խոսքով՝ պաշտպանությունը խնդրելու է հանձնաժողովին Ռուսաստանի դեմ կիրառել Մարդու իրավունքների պաշտպանության 46-րդ կոնվենցիան:

2017 թվականի աշնանը ՄԻԵԴ-ը Նավալնիների դիմումի համաձայն նրանց 80 000 եվրոյի փոխհատուցում է հատկացրել՝ ընդունելով, որ ռուսական իշխանությունները Մարդու իրավունքների հարցով եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ են խախտել նրանց նկատմամբ «Իվ Ռոշեի» գործի դատավարության ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել