ՄԻԵԴ-ը պահանջել է ազատ արձակել Նավալնիին |tert.am|
18:53 - 17 փետրվարի, 2021

ՄԻԵԴ-ը պահանջել է ազատ արձակել Նավալնիին |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովային:

Փաստաբանը բացատրել է, որ ՄԻԵԴ-ը կիրառել է ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին կանոնակարգի 39-րդ կանոնը: Դրանք պարտադիր են և օգտագործվում են, եթե դատարանը գտնում է, որ դիմումատուն վտանգված է:

Փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը չեղյալ է հայտարարել Նավալնիի պայմանական պատժաչափը Իվ Ռոշերի գործով և փոխարինել է այն իրական կալանքով, քանի որ դատապարտյալը խախտել է փորձաշրջանի պայմանները ՝ շուրջ 60 անգամ ժամանակին գրանցված չլինելով ստուգումներին և ստանալով բազմաթիվ վարչական տույժեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել