tert.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ կայացրած վճիռը ներռուսաստանյան դատական գործերին միջամտջելու անթույլատրելի փորձ է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Որոշումն իրավաչափ չէ և ներռուսաստանյան դատական գործերին միջամտելու շատ լուրջ փորձ է, ինչը մեր տեսակետից անթույլատրելի է»,-լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:
Վերջինս ընդգծել է, որ Մոսկվան առճակատում չի փնտրում, սակայն նման որոշումը ՌԴ-ում շատ հարցեր է առաջացնում:
comment.count (0)