Նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի հետ Ամարասի վանքում մասնակցել է Սուրբ Պատարագի
18:10 - 21 փետրվարի, 2021

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի հետ Ամարասի վանքում մասնակցել է Սուրբ Պատարագի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի անդամների հետ փետրվարի 21-ին Ամարասի վանքում մասնակցել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հանրային կյանքում, հավաստիացրել, որ, համագործակցելով Արցախի թեմի հետ, կառավարությունը միջոցներ կհատկացնի յուրաքանչյուր կիրակի մայրաքաղաքից դեպի Հանրապետության շրջանների գործող եկեղեցիներ տրանսպորտային կապն ապահովելու համար։

Պատարագին մասնակցել են նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ՊԲ զինծառայողներ, ուխտավորներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել