Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ հրշեջները 2-րդ օրն է՝ փորձում են մարել անտառային հրդեհը |azatutyun.am|
16:13 - 17 օգոստոսի, 2024

Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ հրշեջները 2-րդ օրն է՝ փորձում են մարել անտառային հրդեհը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի Իզմիր ծովափնյա քաղաքի մոտ հազարավոր հրշեջներ արդեն երկրորդ օրն է փորձում են մարել անտառային հրդեհը, որն արդեն տարածվել է քաղաքի բնակելի թաղամասերում։

Տեղական իշխանությունները տուժած շրջաններից տարհանել են մոտ 900 մարդու, անցած գիշեր հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։

Իզմիր նահանգում հրդեհների մարմանը մասնակցում է 2 հազար 965 մարդ և մոտ 600 միավոր տեխնիկա, հաղորդում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ծառայությունը։

Իզմիրի թաղամասերից մեկում հրդեհը վնասել է 30 շենք, հայտնել է քաղաքի քաղաքապետ Ջեմիլ Տուգայը։ Կրակը տարածվել էր 10 հարկանի բնակելի շենքում, հրշեջներին հաջողվել է տարհանել են բնակիչներին և մարել շենքում բռնկված հրդեհը։

Իզմիրի մերձակայքում գտնվող Մանիսա քաղաքում ևս 1440 մարդ է տարհանվել բնակելի շրջաններում հրդեհի տարածման սպառնալիքի պատճառով:

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Իբրահիմ Յումակլին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է , որ Իզմիրի անտառային տարածքում հրդեհը բռնկվել է «խնջույքի ժամանակ», նրա խոսքով՝ ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել