Էրդողանն Ալիևին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար
 |tert.am|
13:17 - 19 օգոստոսի, 2024

Էրդողանն Ալիևին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ անտառային հրդեհների մարմանը ցուցաբերած աջակցության և Թուրքիա BE-200CS ինքնաթիռ ուղարկելու համար։

Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել հրդեհների կանխարգելման հարցերում։

Թուրքիայի հինգ՝ Իզմիր, Այդին, Բոլու, Մուղլա և Մանիսա նահանգներում արդեն հինգերորդ օրը շարունակվող անտառային հրդեհների պատճառով 3,583 մարդ է տարհանվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել