azatutyun.am: Տասնյակ պատգամավորներ երեկ թուրքական խորհրդարանում ծեծկռտուք են հրահրել ընդդիմադիր պատգամավոր Քան Աթալայի մանդատի վերականգման շուրջ վեճի ֆոնին, միջադեպը նկարագրում է The Guardian-ը։
«Զարմանալի չէ, որ դուք Աթալային ահաբեկիչ եք համարում։ Բոլոր քաղաքացիները պետք է իմանան, որ այս երկրի ամենամեծ ահաբեկիչները նրանք ենք, ովքեր նստում են այդ աթոռներին», - ամբիոնից հայտարարել է Աթալայի կուսակից Ահմեթ Սիքը՝ մատնացույց անելով իշխող մեծամասնությանը։
Այս հայտարարությունից հետո նախագահ Էրդողանի գլխավորած իշխող մեծամասնության ներկայացուցիչ Ալփայ Օզալանը մոտեցել է ամբիոնին և գետնին տապալել Սիքին, որին այնուհետև սկսել են ծեծել մի խումբ իշխանական պատգամավորներ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ծեծկռտուքը շարունակվել է մոտ կես ժամ, որի ընթացքում որոշ պատգամավորներ վնասվածքներ են ստացել, գետնին արյան հետքեր են նկատվել։ Ծեծկռտուքից հետո պատգամավորները վերադարձել են քվեարկության և մերժել բանտարկված Աթալայի մանդատի վերականգնման առաջարկը։
comment.count (0)