armenpress.am: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի վարչության պետ, քահանա Բարեթ Երեցյանը հայտնել է, որ Երուսաղեմում հայկական մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների ժամանակ կարևոր հնագիտական նյութեր են հայտնաբերվել, որոնք մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն: Այդ մասին հաղորդում է regionmonitor.com-ը:
Արժեքավոր գտածոներից է մեծ խաչքարը, որը թվագրվում է 12-րդ դարով կամ ավելի վաղ շրջանով: Այն տիպիկ հայկական խաչ է՝ «Տեր Հիսուս, հիշիր» գրությամբ, ներքևում պատկերված է հայկական ծաղկած խաչ, ինչպես նաև խաղողի մոտիվներ:
Հայտնաբերվել է նաև խճանկար, դատելով ոճից՝ հավանաբար բյուզանդական ժամանակաշրջանի: Խճանկարները տեղակայված են շենքերի մնացորդներում, որոնց թվագրումը դեռ պարզ չէ: Հայտնաբերվել են նաև բյուզանդական և (կամ) մամլուքյան ժամանակաշրջանի պղնձե մետաղադրամներ:
Այսպիսով, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը ցույց է տալիս Երուսաղեմում վաղ հայկական ներկայության և ուխտագնացությունը:
comment.count (0)