armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի միջոցով Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադին տեղեկատվություն է ներկայացրել ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Քաթար կատարած այցերի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Լավրովը տեղեկացրել է Միկդադին վերջերս կատարած ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Քաթար կատարած այցերի արդյունքների վերաբերյալ՝ ընդգծելով արաբական աշխարհում ամրապնդվող սկզբունքային տրամադրվածությունը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության՝ Արաբական պետությունների լիգայի աշխատանքներին լիարժեք մասնակցությունը վերականգնելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)