armtimes.com: Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարցազրույցը, որում նա խոստացել է պատժել Ռուսաստանի նախագահին ամերիկյան ընտրություններին ենթադրյալ միջամտության համար, նաև դրական է պատասխանել Պուտինի «մարդասպան» լինելու հարցին, հայտնում է РИА Новости-ն:
«Երբ գնահատում ենք ուրիշ մարդկանց կամ նույնիսկ ուրիշ պետությունների ու ժողովուրդների, մենք կարծես հայելու մեջ ենք նայում ու միշտ մեզ ենք այնտեղ տեսնում»,- ասել է Պուտինն ու առողջություն մաղթել Բայդենին, որին անձամբ է ճանաչում:
Այս թեմային Պուտին անդրադարձել է Ղրիմի և Սևաստոպոլի հասարակության ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ժամանակ:
comment.count (0)