Ստամբուլի 7 շրջանում ավարտվել է քվեների վերահաշվարկը |ermenihaber.am|
05:49 - 05 ապրիլի, 2019

Ստամբուլի 7 շրջանում ավարտվել է քվեների վերահաշվարկը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Ընտրության արդյուքների հրապարակումից հետո, իշխող կուսակցության բողոքարկմամբ` Ստամբուլի 19 շրջանում որոշում կայացվեց կատարել քվեների վերահաշվարկ:

Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ` Ստամբուլին պատկանող «Իշխանաց կղզիներում», Բաքըրքյոյ, Ֆաթիհ, Բեյքոզ, Բաշաքշեհիր, Սարըյեր և Շիլեի շրջաններում ընտրություններին անվավեր ճանաչված քվեների հաշվարկը ավարտվել է:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված պատգամավոր Ահմեթ Համդի Չամլը նշել է, որ թեև այդ 7 շրջաններում ավարտվել է քվեների վերահաշվարկը, իրենց կուսակցությունը կրկին բողոքներ ունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել