Երևանը կմիանա «Երկրի ժամ»-ին․ մարտի 27-ին 2 ժամով կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը
16:59 - 23 մարտի, 2021

Երևանը կմիանա «Երկրի ժամ»-ին․ մարտի 27-ին 2 ժամով կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը

Երևանը կմիանա «Երկրի ժամ»-ին։ Մարտի 27-ին, երկու ժամով, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։

«Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»,- ասված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել