ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից ռազմական սպառնալիքների մասին
 |tert.am|
22:53 - 24 մարտի, 2021

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից ռազմական սպառնալիքների մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Ռուսաստանից և Չինաստանից բխող ռազմական սպառնալիքների մասին՝ ելույթ ունենալով Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Բլինկենը առաջարկել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առջև ծառացած սպառնալիքների սեփական դասակարգումը: Առաջինը նա նշել է ռազմականը:

«Մենք դա տեսնում ենք (աճող սպառնալիքը) նոր ռազմական կարողությունների և ռազմավարության մեջ, որը Ռուսաստանը մշակել է մեր դաշինքներին մարտահրավեր նետելու և մեր ընդհանուր անվտանգությունն ապահովող գործող աշխարհակարգը խարխլելու համար»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Որպես օրինակ՝ նա մեղադրել է Մոսկվային «Ուկրաինայի արևելքում ագրեսիայի, Բալթիկ և Սև ծովերում, ինչպես նաև Արևելյան Միջերկրական ծովում ռազմական կուտակման, լայնածավալ զորավարժությունների և սպառնալիքների համար», ինչպես նաև նշել է «միջուկային հնարավորությունների մոդերնիզացումը և քիմիական զենքի օգտագործումը ՆԱՏՕ-ի տարածքում իր քննադատների դեմ»: Ռուսաստանը հերքում է այս բոլոր մեղադրանքները:

Պետքարտուղարի գնահատականով ՝ «Պեկինի ռազմական հավակնությունները նույնպես տարեցտարի աճում են»: Նա նշել է, որ Վաշինգտոնը դա տեսնում է նավարկության ազատության, Հարավչինական ծովի ռազմականացման, ինչպես նաև «Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների վրա հարձակումների» Չինաստանի «սպառնալիքներում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել