Նաթանյահուի կուսակցությունը հաղթում Է Իսրայելում կայացած ընտրություններում |armenpress.am|
15:38 - 25 մարտի, 2021

Նաթանյահուի կուսակցությունը հաղթում Է Իսրայելում կայացած ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հաղթում Է Իսրայելում մարտի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրողների ձայների 90 տոկսը հաշվելուց հետո, բայց դրանց արդյունքներով կայուն կոալիցիայի եւ նոր կառավարության ստեղծումը քիչ հավանական Է 24-րդ գումարման ապագա Կնեսետում (խորհրդարանում) տեղերի բաշխման պատճառով:

Մարտի 25-ին այդ մասին հաղորդել Է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը: «Քվեների 90 տոկոսը հաշվելուց հետո Նաթանյահուի կողմնակիցների ճեամբարն ստանում Է 59 տեղ, իսկ Նաթանյահուի հակառակորդների դաշինքը՝ 56,- նշում Է ռադիոկայանը: Նրա հաշվարկներով՝ այս պահին Կնեսետի (խորհրդարանի) 120 տեղից 30-ն անցնում Է «Լիկուդին», իսկ մերձակա մրցակցին՝ ընդդիմության առաջնորդ «Եշ աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդին՝ 18 խորհրդարանական աթոռ, եւ նրանց միջեւ մեծ տարբերությունը կպահապնվի նաեւ բոլոր ձայները հաշվելուց հետո, որն սպասվում Է մարտի 26-ին:

Նաթանյահուի կողմնակիցների ճամբարը ձայների հաշվման նախնական արդյունքներով մարտի 25-ի առավոտվա դրությամբ իր վերահսկողության տակ ստանում Է 52 խորհրդարանական մանդատ (30՝ «Լիկուդը», 9՝ ՇԱՍ ծայրահեղ կրոնական կուսակցությունը, 7՝ եւս մեկ ծայրահեղ կրոնական կուսակցություն՝ «Տորայի միացյալ հուդայականությունը» եւ 6՝ «Կրոնական սիոնիզմ» նոր աջ կուսակցությունը), եւս 7 պատգամավորական պորտֆել կարող Է կոալիցիա բերել «Յամինա» աջ կուսակցությունը: Ամեն դեպքում, 59 մանդատը չի բավականացնում կայուն կոալիցիա կազմելու համար, ինչը մեծացնում Է երկրում հինգերորդ ընտրությունների անցկացման հավանականությունը 2021 թվականի աշնանը, նշում Է Yedioth Ahronoth թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել