hetq.am: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի վերաբերյալ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը։ Այս մասին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ 168.am-ը հրապարակել էր տեսանյութ, որում Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյանների վերաբերյալ մեղադրանքի տեքստն է։ Տեսանյութի աջ կողմում երևում է, որ մեղադրանքը խմբագրված է «Աննա Վարդապետյան» անուն-ազգանունով օգտատիրոջ կողմից։ Հայրապետյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանի պնդմամբ՝ հրապարակված տեսանյութից ակնհայտ է դառնում, որ մեղադրանքը խմբագրողը հենց Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է։
Տեսանյութի հրապարակումից հետո Գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև պաշտպան Մակինյանը։
comment.count (0)