Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա. Այվազյանը ներկայացրեց ԱԳՆ մոտեցումները |1lurer.am|
13:19 - 29 մարտի, 2021

Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա. Այվազյանը ներկայացրեց ԱԳՆ մոտեցումները |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում 2020 թվականի Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս անդրադարձավ պատերազմից հետո որդեգրած քաղաքականությանն ու մոտեցումներին:

«Այդ մոտեցումները ենթադրում են՝

  • Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա.

  • Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում.

  • Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա.

  • տեղահանված բնակչության անվտանգ ու արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր.

  • Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը»,- նշեց նախարարը՝ ընդգծելով՝ հայկական կողմի համար առաջնահերթությունների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև Արցախում հումանիտար իրավիճակի հասցեագրումը միջազգային գործընկերների, մասնավորապեա՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների ուղղակի ներգրավվածությամբ:
 

Ադրբեջանի կողմից Արցախին հումանիտար օգնության ցուցաբերման խոչընդոտումը խստագույնս դատապարտելի է, և ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով հումանիտար խնդիրների թեթևացման ուղղությամբ:

«Անհապաղ լուծում պահանջող հումանիտար խնդիրների շարքում է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անհապաղ, անվտանգ հայրենադարձությունը»,- նշեց նախարարը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ դիվանագիտության գերակայության շարքում է, Հայաստանը շարունակելու է հանդես գալ որպես ցեղասպանության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների կանխման դեմ պայքարի առաջամարտիկ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել