Չի կարող նախարարությունը մնալ առանց պաշտոնակատարի. Ավինյանը՝ փոխնախարարի ազատման դիմումը չստորագրելու մասին |armtimes.com|
13:24 - 10 հունիսի, 2021

Չի կարող նախարարությունը մնալ առանց պաշտոնակատարի. Ավինյանը՝ փոխնախարարի ազատման դիմումը չստորագրելու մասին |armtimes.com|

armtimes.com: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, անդրադառնալով արտաքին գործերի փոխնախարարների պաշտոնակատարների ազատման դիմումներին, նաև հարցին՝ ինչո՞ւ փոխնախարարներից մեկին չեն ազատել, Ավինյանը պատասխանեց:

«Չի կարող նախարարությունը մնալ առանց պաշտոնակատարի»:

Հարցին՝ ինչո՞ւմ է արտաքին գործերի՝ արդեն նախկին նախարար Արա Այվազյանը մեղադրում իշխանություններին, Ավինյանը լրագրողներին հորդորեց հենց Այվազյանին այս հարցն ուղղել:

«Բայց ես ուզում եմ մի շատ կարևոր բան արձանագրել. մայիսի 12-ի միջադեպերից հետո գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստեր, և արտաքին գործերի նախարարն ի պաշտոնե այդ նիստերին մասնակցում էր: Այդ նիստերին քննարկվել են բոլոր այն որոշումները, որոնք կայացվել են: Բոլոր այն քննարկումները, որոնք մենք ունեցել ենք, անվտանգության խորհրդի բոլոր անդամները տեղյակ են եղել»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել