Արա Այվազյանը Ազատության հրապարակում էր. նա անդրադարձել է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հարցին |tert.am|
09:39 - 20 ապրիլի, 2022

Արա Այվազյանը Ազատության հրապարակում էր. նա անդրադարձել է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հարցին |tert.am|

tert.am: Ազատության հրապարակում գտնվող նախկին արտգործնախարար Արա Այվազյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց Ադրբեջանի առաջադրած 5 պահանջներին՝ ընդգծեց, որ Ադրբեջանի պահանջն առաջին հերթին վերաբերում է իր տարածքային ամբողջականությունը ճանաչելուն։ Իսկ ինչու՞ մենք նույն հարցը չենք տալիս Ադրբեջանի նախագահին՝ ինքը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե այո, ապա պարտավոր է օր առաջ դուրս բերել իր զորքերը։

«Ես վստահ եմ, որ դիվանագիտության միջոցով մենք կարող ենք նույնիսկ այս ծանր իրավիճակում, եթե խելամիտ քայլեր ձեռնարկենք, ոչ թե պարտվածի հոգեբանությամբ շարժվենք, կարող ենք նվազագույնն ապահովել։ Մենք ունենք ռեսուրսներ, մենք ունենք նախկին գործընկերներ, նախկին ԱԳ նախարարներ, որոնք շատ մեծ փորձ ունեն։ Ինձ նկատի չունեմ։ Եվ կարծում եմ, որ հիմա մենք պետք է իսկապես ի մի բերենք մեր ամբողջ ազգային և պետական ներուժը»,- ասաց նախկին արտգործնախարարը։

Իր պաշտոնավարման ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հորդորներ եղե՞լ են, որոնց մասին հիշատակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է մի քանի հայտարարություն՝ դեկտեմբերի 3-ին և ապիրիլի 13-ին, և դրանցում այն շեշտադրումները, որոնք նրանք արել են, լիովին համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին»,- ասաց Այվազյանը։

Արցախի կարգավիճակի վերաբերյալ գործող իշխանությունների մյուս հայտարարությունների առնչությամբ Արա Այվազյանն ասաց՝ չեմ կարող մեկնաբանել այսօրվա իշխանություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել