Խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում, դուք ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը. Էդմոն Մարուքյան |tert.am|
14:04 - 01 ապրիլի, 2021

Խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում, դուք ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Սիրելի ժողովուրդ, ձեր անունը տալով, շահարկելով ձեր անունը՝ այս ամբիոնից արվում է ընտրական սխալ քայլ: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ առանց ընդդիմադիր ուժերի՝ ընդունվում է Ընտրական օրենսգիրք և կասկածի տակ է դրվում ընտրությունների լեգիտիմությունը:

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում: Սակայն դուք ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը, սա լինելու է ձեր ավարտը, որովհետև որ ուժն ինքն իր համար Սահմանադրություն է ընդունել կամ Ընտրական օրենսգիրք, ինքն իր գլուխը կտրել է: Այնպես որ, ի գործ, ընդունեք այս օրենսգիրքը և գնացեք այն ճանապարհով, որով գնում եք, մենք ժողովրդին վերադարձնելու ենք և’ նախագահ ընտրելու, և’ քաղաքապետ ընտրելու իրավունքը, և’ պատգամավոր ընտրելու իրավունքը»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել