tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հնչեցրած հայտարարությունը Զանգեզուրի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությանը, գրում է haqqin.az-ը:
Նա նշել է՝ Ադրբեջանի նախագահն ապրիլի 20-ին տված հարցազրույցում խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ռևանշիզմի և նրա տարածքային ամբողջականությանը հնարավոր սպառնալիքի մասին»:
Աբդուլաևան հիշեցրել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ որի՝ «եթե իրենք հայտնաբերեն հնարավոր սպառնալիք, ապա անմիջապես կոչնչացնեն այն ... քանի որ դա ազգային պաշտպանություն է, ազգային անվտանգության խնդիր»:
Աբդուլաևան շեշտել է, որ «Ալիևի ասածը սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես պնդում է ՀՀ ԱԳՆ-ն, այլ, ընդհակառակը, միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած վտանգին արձագանքելու վճռականության ցուցիչ է»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալևի այս հայտարարությանը։
Շարունակությունը՝ tert.am-ում։
comment.count (0)