ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ապրիլի 24-ին ԱԺ այգու Խոսնակների ծառուղում տնկել են մշտադալար եղեւնի՝ ի նշան հայ-ֆրանսիական հարատեւ բարեկամության: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Ավանդույթ դարձած այս խորհրդանշական արարողությանը մասնակցել են նաեւ ֆրանսիացի խորհրդարանականները:
comment.count (0)