«Հայ-ադրբեջանական սահմանը վերականգնված է. Իրանի հետ սահմանն այժմ կրկին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ». Ալիև |tert.am|
16:39 - 27 ապրիլի, 2021

«Հայ-ադրբեջանական սահմանը վերականգնված է. Իրանի հետ սահմանն այժմ կրկին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ». Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ներկայում անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հետ սահմանին, գրում է minval.az-ը:

«Մեր սահմանապահները ներկայում պահպանում են հայ-ադրբեջանական սահմանն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Մոտ 500 կմ երկարությամբ այս սահմանը վերականգնվել է, և բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներն իրականացվում են սահմանի երկայնքով, ամբողջ տեխնիկան մոբիլիզացվել է»,- ասել է Իլհամ Ալիևը սահմանապահների հետ հանդիպման ժամանակ:

Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև Իրանի հետ սահմանի ամբողջական վերականգնման մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել