Իրաքի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի ներկայացուցչին
 |1lurer.am|
21:30 - 03 մայիսի, 2021

Իրաքի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի ներկայացուցչին |1lurer.am|

1lurer.am: Իրաքի արտգործնախարարությունը երկուշաբթի Բաղդադում Թուրքիայի դիվանագիտական ​​ներկայացուցչին բողոքի նոտա է հանձնել Իրաքի հյուսիսային նահանգներում Անկարայի վերջին գործողությունների կապակցությամբ, գրում է ТАСС-ը:

Խոսքը վերաբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ վերջերս Իրաք կատարած չհայտարարված այցին: Հուլուսի Աքարն Իրաքի տարածք է մտել առանց այդ երկրի իշխանությունների համաձայնության կամ նախնական հաստատման, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում հանդիպել է ապօրինաբար գտնվող թուրքական զորքերի հետ:  

Իրաքի ԱԳՆ-ն նշել է, որ Բաղդադը «կտրականապես մերժում է Իրաքի ինքնիշխանության շարունակական ոտնահարումները, Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հողերի և օդային տարածքի անձեռնմխելիության խախտումները, և որ նման մոտեցումն անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների հետ, հակասում է միջազգային իրավունքին»:

Անկարան Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններ է իրականացնում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ պայքարի պատճառաբանությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել