Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում
18:15 - 07 մայիսի, 2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:
 
Մարզպետարանում հրավիրված հանդիպմանը մասնակցել են Անահիտ Ավանեսյանը, Տավուշի մարզպետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, բժշկական կենտրոնների տնօրեններ և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվել են կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասներ:
Նախարարի պաշտոնակատարը հետաքրքրվել է մարզում պատվաստումային գործընթացի ակտիվությամբ:
Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն եղել է «Տավուշ» բժշկական կենտրոնում («Իռվինգ» ՍՊԸ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել