Իսրայելի նավթամուղում հրդեհ Է բռնկել Գազայի հատվածից իրականացված գնդակոծությունից հետո |armenpress.am|
15:45 - 12 մայիսի, 2021

Իսրայելի նավթամուղում հրդեհ Է բռնկել Գազայի հատվածից իրականացված գնդակոծությունից հետո |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի Էյլաթ-Աշկելոն նավթամուղի տեղամասում հրդեհ Է բռնկել հրթիռի ընկնելուց հետո, որն արձակվել Է Գազայի հատվածից: Այդ մասին հաղորդում Է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը:

«Գրանցվել նավթային ենթակառուցվածքի օբյեկտի վառելանյութի ամբարի ուղղակի վնասում, որը գտնվում Է Էյլաթ-Աշկելոն նավթամուղի շրջանում»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Գազայի հատվածի սահմանին վերջին տարիների ընթացքում խոշորագույն Էսկալացիան սկսվել Է մայիսի 10-ի երեկոյան:

Այս ժամանակաշրջանում Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ Է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը կալանել Է դրանցից 200-ը: Իսրայելը նույնպես հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ, որոնց հետեւանքով, ինչպես ավելի վաղ հայտնել Է պաղեստինյան միջատարածքի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, երկու օրվա ընթացքում զոհվել Է 30 մարդ, այդ թվում՝ տասը երեխա: Անցած գիշեր օդային տագնապի շչակները չեն լռում պաղեստինյան միջատարածքին սահմանակից քաղաքներում եւ Աշկելոնում: 13:00-ից պաղեստինյան խմբավորումներն սկսել են գնդակոծել Աշդոդ խոշոր քաղաքը, երեկոյան շչակները հնչել են Թել Ավիվում եւ քաղաքամերձ բնակավայրերում: Իսրայելի բանակը զորակոչել Է հինգ հազար պահեստայինների՝ պաղեստինյան իսլամիստների դեմ գործողության ժամանակ տարբեր ստորաբաժանումների ամրապնդման նպատակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել