Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումը միջազգային իրավունքի հստակ խախտում է. Ֆրենկ Փալոուն |1lurer.am|
12:19 - 13 մայիսի, 2021

Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումը միջազգային իրավունքի հստակ խախտում է. Ֆրենկ Փալոուն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժմանն ու խիստ դատապարտել տեղի ունեցածը: 

«Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք, ինչը միջազգային իրավունքի հստակ խախտում է: Միացյալ Նահանգները միանշանակ պետք է դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցության շնորհիվ ադրբեջանական ուժերը դուրս բերի Հայաստանի տարածքից»,- մասնավորապես գրել է ամերիկացի կոնգրեսականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել