hetq.am: Ֆրանսիայի Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, որոնք Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամ են, երկրի իշխանություններից պահանջում են սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
«Օգտվելով Մերձավոր Արեւելքում աճող լարվածությունից՝ մի քանի հարյուր ադրբեջանցիներ ներծուժել են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սեւ լիճ տարածք։ Իլհամ Ալիեւի ռեժիմի հրահրած այս նոր ագրեսիան՝ Արցախի դեմ պատերազմից վեց ամիս անց՝ ի ցույց է նում Ադրբեջանի ռազմաշունչ մտադրությունները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Վալերի Բուայեն։
Ադրբեջանական պրովոկացիան խստորեն դատապարտել է մեկ այլ պատգամավոր՝ Ֆրանսուա Պուպոնին՝ կոչ անելով Ֆրանսիային արագ գործել՝ կանխելու հետագա էսկալացիան եւ այն լուրջ հետեւանքները, որ կարող են լինել։
comment.count (0)