Չկա արցախյան հարց, կա Հայաստանի, հայ ժողովրդի միացյալ անվտանգության հարց․ Գևորգ Գորգիսյան
 |lragir.am|
22:10 - 14 մայիսի, 2021

Չկա արցախյան հարց, կա Հայաստանի, հայ ժողովրդի միացյալ անվտանգության հարց․ Գևորգ Գորգիսյան |lragir.am|

lragir.am: «Ադրբեջանի ու նրան աջակցող Թուրքիայի նպատակը Հայաստանից 1-2 կիլոմետր վերցնելը չէ, նրանց նպատակը հայ ժողովրդին բնաջնջելն է, հայոց պետականության վերացումն է և սա որևէ կերպ թույլ չենք տալու», – Ազգային ժողովի արտահերթ նիստում նշեց Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Մենք պետք է մեր անվտանգությունն այս մոտեցմամբ կառուցենք ու ինքներս մեզ համար սահմանենք, որ չկա արցախյան հարց, կա Հայաստանի, հայ ժողովրդի միացյալ անվտանգության հարց, չկա Սյունիքի կամ Գեղարքունիքի սահման, կա Հայաստանի Հանրապետության սահման և Հայաստանի Հանրապետության անվտանգության հարց և այդ անվտանգությունն այսօր վտանգված է, և բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն անվտանգությունը վերականգնելու համար և ամենքս մեր ուժերի ներածի չափով պիտի լծվենք այդ առաքելությանը՝ վերականգնելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը», – նշել է Գորգիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել