Ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը․ Արցախի հարցով «Լուսավոր Հայաստան»-ի ծրագիրը

 |armenpress.am|
14:24 - 23 մայիսի, 2021

Ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը․ Արցախի հարցով «Լուսավոր Հայաստան»-ի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am:  Հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կեսագործման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծման պետք է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները։ Մայիսի 23-ի կուսակցության 3-րդ համագումարի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ներկայացնելով իրենց կուսակցության ծրագիրը։

«Հետևողական քայլեր կատարել Արցախի բռնազավթած տարածքների վերադարձի և գործուն քայլեր ձեռնարկել պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարություններին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- ասաց Գորգիսյանը։

Նրա խոսքով՝ հանուն արդարության և ճշմարտության, հանուն հանրային համերաշխության վերակագնման և դասեր քաղելու «Լուսավոր Հայաստան»-ը խոստանում է, որ ստեղծելու է 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմը ուսումնասիրող պարիտետային հանձնաժողով։

«Նաև խոստանում ենք, որ ձեռնարկելու ենք բոլոր քայլերը պատշաճ ապահովելու զոհված և վիրավորած զինծառայողների և նրանց ընտանիքների կարիքները»,- եզրափակեց Գորգիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել