Չէի ցանկանա ՀԱՊԿ-ում խորհրդակցությունների ընթացքը կանխորոշել. ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյան
 |1lurer.am|
23:43 - 14 մայիսի, 2021

Չէի ցանկանա ՀԱՊԿ-ում խորհրդակցությունների ընթացքը կանխորոշել. ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյան |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ-ը արձագանքելու երեք օրվա ժամկետ ունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը։

«Երեք օրվա ընթացքում մեխանիզմն սկսում է աշխատել։ Մեխանիզմը ենթադրում է արտահերթ խորհրդակցություններ ՀԱՊԿ-ի անդամ-երկրների մեջ, որի ընթացքում էլ ձևավորվում է համապատասխան միջոցառումների առաջարկներ։ Միջոցառումների առաջարկներն էլ կախված են իրադարձությունների զարգացումից:

Չորրորդ հոդվածի գործարկման համար անհրաժեշտ է հստակ սահմանել իրավիճակը: Անհրաժեշտություն կար նախ սկսելու քննարկումները ՀԱՊԿ-ի գործընկերների հետ՝ հասկանալու պրոցեդուրաները։ Պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ի այս գործընթացը երբեք չի գործարկվել, սա առաջին դեպքն է։ Չէի ցանկանա ՀԱՊԿ-ում խորհրդակցությունների ընթացքը կանխորոշել»,- նշեց ԱԳ փոխնախարարը: 

Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելուն՝ Ապիտոնյանն ասաց. «Մենք իրավիճակի մասին տեղեկացրել ենք թե՛ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին, թե՛ ԵԱՀԿ-ի գործող նախագահողին և տեղեկացրել ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին»։

ԱԳ փոխնախարարը նշեց, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշեց, որ այն ընթացքի մեջ է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել