ԱՄՆ-ն Իսրայելին հիշեցրել է ԶԼՄ-ների անվտանգության ապահովման պատասխանատվության մասին
 |news.am|
10:06 - 16 մայիսի, 2021

ԱՄՆ-ն Իսրայելին հիշեցրել է ԶԼՄ-ների անվտանգության ապահովման պատասխանատվության մասին |news.am|

news.am: Սպիտակ տունը կապվել է իսրայելական իշխանությունների հետ՝ Գազայի հատվածում շենքին հասցված ավիահարվածից հետո, որտեղ գտնվում էր Associated Press տեղեկատվական գործակալության եւ «Ալ Ջազիրա» ալիքի գրասենյակը, հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Մենք Իսրայելին ուղղակիորեն հայտարարել ենք, որ լրագրողների եւ անկախ լրատվամիջոցների անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է»,- գրել է նա Twitter-ում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածում շենքին, որտեղ տեղակայված էին տեղական եւ միջազգային լրատվամիջոցների գրասենյակները՝ պնդելով, որ շենքում է գտնվում ՀԱՄԱՍ շարժման հետախուզական շտաբը: Լրագրողները նախքան հարձակումը լքել էին շենքը, քանի որ նախապես տեղեկացված էին սպասվող գործողության մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել