tert.am: Հորդանան գետի Արևմտյան ափում խոշոր փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ իսրայելական բանակի երկու զինծառայող է վիրավորվել, մեկ պաղեստինցի մահացել է:
Ինչպես փոխանցում The Times of Israel-ը, իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև բախումներ են տեղի ունեցել Ռամալլահ պաղեստինյան քաղաքի մուտքի մոտ:
Բացի այդ, հաղորդվում է, որ անկարգություններ են տեղի ունենում Արևելյան Երուսաղեմում: Աղբյուրի տվյալներով՝ ոստիկանների կողմից Երուսաղեմի հին քաղաքի Դամասկոսյան դարպասների մոտից հետ մղված հարյուրավոր պաղեստինցիներ անկարգություններ են հրահրել Շեյխ Ջարրահ թաղամասում՝ լուսաձայնային նռնակների կիրառմամբ: Ոստիկանությունը փորձում է իրավիճակն իր վերահսկողության տակ վերցնել:
comment.count (0)