Մոսկվայում ՀՀ-ի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ
11:19 - 20 մայիսի, 2021

Մոսկվայում ՀՀ-ի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Մոսկվայում մայիսի 19-ին տեղի են ունեցել հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված երկու երկրների միջև համագործակցությանը բազմակողմ հարթակներում: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցել են ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինը և Ալեքսանդր Գրուշկոն:

Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը և կողմերի համար կարևորություն ներկայացնող խնդիրներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի շուրջ: Այդ առնչությամբ Արտակ Ապիտոնյանը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին, այդ թվում` հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակմանը։

Գոհունակություն հայտնելով միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցության մակարդակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորվել է բազմակողմ հարթակներում հարաբերությունների շարունակական խորացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել