Արարատ Միրզոյանը Պոլ Գավանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից պարտավորությունները չկատարելուն վերաբերող տեղեկություններ
16:13 - 20 մայիսի, 2021

Արարատ Միրզոյանը Պոլ Գավանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից պարտավորությունները չկատարելուն վերաբերող տեղեկություններ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի զեկուցող Պոլ Գավանին:

Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը ընդգծեց, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ԵԽԽՎ-ին և բարձր է գնահատում այս կառույցում տեղի ունեցած քննարկումները Արցախի և հայ ռազմագերիների վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը անդրդադարձ կատարեց 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին, եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու` Ադրբեջանի պարտավորության չկատարմանը, պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությունը, որի վերջին դրսուորումներից մեկը տխրահռչակ պուրակի բացումն էր: Խորհրդարանի խոսնակը ներկայացրեց նաև ադրբեջանական զինված ուժերի ՀՀ տարածք ներխուժելու մասին տեղեկատվություն` հավելելով, որ վերջին օրերին Ադրբեջանում անցկացված զորավարժությունների մասին պատշաճ կարգով նախապես չի հայտարարվել, ինչն էլ միջազգային իրավունքի մեկ այլ կոպտագույն խախտում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել