Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադարը Երևանի ժամանակով 03:00-ին ուժի մեջ է մտել. Գազայի հատվածում տոնում են կրակի դադարեցումը |tert.am|
09:07 - 21 մայիսի, 2021

Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադարը Երևանի ժամանակով 03:00-ին ուժի մեջ է մտել. Գազայի հատվածում տոնում են կրակի դադարեցումը |tert.am|

tert.am: Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով` 03:00-ին-խմբ.) ուժի մեջ է մտել, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:

Արևմտյան ափին գտնվող Ռամալլա քաղաքի փողոցներ հարյուրավոր պաղեստինցիներ են դուրս եկել ազգայի դրոշներով՝ նշելու ռազմական գործողությունների դադարեցումը նշանավորող հրադադարի հաստատումը, նկատվում են նաև հրավառություններ:

Նախքան հրադադարի ուժի մեջ մտնելն Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Գազայի հատվածից Իսրայելի հարավային մի շարք բնակավայրեր հրթիռակոծվել են, որոնց հետևանքով մեկ իսրայելցի էր տուժել:

Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել