Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի այցը Հայաստան
09:49 - 26 մայիսի, 2021

Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի այցը Հայաստան

Մեկնարկեց Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի այցը Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
 
«Զվարթնոց միջազգային օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորեց Իրանի իր գործընկերոջը»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
Նշենք, որ ավելի վաղ արտաքին գերատեսչությունից հայտնել էին, որ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել