azatutyun.am: «Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք նման բան չի ասել, և պետք է ցավով հաստատեմ մի դիագնոզ, որ Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ ստախոս է դարձել կամ եղել է, և այն, ինչ որ նա ասում է, սուտ է», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հակադարձելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին և այդ պատճառով է այսօր իրեն մեղադրում պարտության, «Արցախը Հայաստան է և վերջ» նախադասության համար։ Նման կերպ Փաշինյանն անդրադարձել էր առաջին նախագահի երեկվա հարցազրույցին:
«Մենք իրականում ճիշտ ենք ասում, որ նա Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակն է, որովհետև նույն ստախոսությանը դիմել է Ռոբերտ Քոչարյանը, նա էլ է ասել և հիմնավորել իր ամբողջ քաղաքական կարիերան, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին», - ասուլիսի ժամանակ ասաց Լևոն Զուրաբյանը․
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի շփումներին, որի մասին երեկ խոսել էր առաջին նախագահը, այսօր էլ Փաշինյանն էր արձագանքել, ապա ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ 2008 թվականից առաջ, հետո չեն եղել շփումներ, եղել են միջնորդավորված բանակցություններ Մարտի 1-ի դեպքերից առաջ, և դրանից հետո առաջին կոնտակտը եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ, ըստ Զուրաբյանի, պետք էր Նիկոլ Փաշինյանին բացատրել, որ անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմը, որ լիազորի իրեն ներկայացնել Մոսկվայում առաջին և երկրորդ նախագահներին: Այլ հաղորդակցություններ եղել են Տեր-Պետրոսյանի միասնաբար ընտրություններին մասնակցելու, ապա և կորոնավիրուսով վարակվելու ժամանակահատվածներում:
Շարունակությունը՝ azatutyun․am-ում։
comment.count (0)