Բաքվում ԱՄՆ դեսպանությունը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին |1lurer.am|
17:24 - 29 մայիսի, 2021

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին |1lurer.am|

1lurer.am: Բաքվում ԱՄՆ դեսպանությունը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության և վեց հայ զինվորների գերեվարման հետ: Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը մասնավորապես գրել է.

«ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարմամբ: Երկու կողմերին կոչ ենք անում այս միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին»,- նշվում է գրառման մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել